Ռազմավարական ֆոնդհայթայթման ու զարգացման ձեր գործընկերը
Մենք օգնում ենք ոչ առևտրային կառույցներին ավելի արդյունավետ ֆինանսավորում ներգրավելու և կայուն աճ ապահովելու համար՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և ռազմավարություններ։
Մենք նաև աջակցում ենք գործակալություններին՝ իրենց շահառու ՀԿ-ների համար արդյունավետ կարողությունների զարգացման ծրագրեր նախագծելու և կազմակերպելու հարցում։
Մեր ծառայությունները
Ֆոնդհայթայթման և զարգացման ռազմավարության մշակում
Կարիքների և կարողությունների գնահատում,
ռազմավարական ֆոնդհայթայթման ճանապարհային քարտեզ, որը ուղեկցում է ձեր թիմին
Առաջարկների և հայտերի պատրաստում
Արդյունավետ առաջարկներ, որոնք համահունչ են ձեր զարգացման նպատակներին՝ սկսած դրամաշնորհների դիմումներից մինչև կորպորատիվ գործընկերային առաջարկներ
Դասընթացներ և աշխատարաններ
Գործնական դասընթացներ ֆոնդհայթայթման ավելի քան 20 տարբեր թեմաների շուրջ
Մեր աշխատանքը 2023-2025 ընթացքում
Անցած երկու տարիների ընթացքում մեր ակումբըպատվով աջակցել է տեղական կազմակերպություններին իրենց ֆոնդահայթայթման կարողությունների զարգացման մեջ։ Գործնական ուսուցման և անհատական մենթորության միջոցով մեր փորձագետները աշխատել են բազմաթիվ նախաձեռնությունների հետ՝ երիտասարդական կազմակերպություններից մինչև կրթական հաստատություններ և փախստականների կողմից ղեկավարվող ՀԿ-ներ։
Ահա մեր համագործակցության մի քանի օրինակ՝
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն Իջևան
Ֆինանսական կայունության երկօրյա աշխատարան (Հունիս, 2025)
Ֆինանսական ռեսուրսների դիվերսիֆիկացիային ուղղված դասընթացների շարք (Հուվար, 2024 – հունիս, 2025)
UNHCR Armenia Երևան
Ֆոնդհայթայթման մեկօրյա դասընթաց փախստականների հարցերով զբաղվող և փախստականների կողմից ղեկավարվող 10 ՀԿ-ների համար (Սեպտեմբեր, 2024)
Ուրբան հիմնադրամ Երևան
Ֆոնդհայթաթման երկօրյա դասընթաց և երկամսյա անհատական խորհրդատվություն համայնքային, երիտասարդական և կրթական ՀԿ-ների համար (Ապրիլ – սեպտեմբեր, 2024)
Հայաստանի շախմատի ակադեմիա Երևան
Ֆոնդհայթայթման ռազմավարության և տարեկան գործողությունների պլանի մշակում, խորհրդատվություն երեք դրամաշնորհային հայտերի ներկայացման հարցում (Մայիս – օգոստոս, 2024)
ռեԱրմենիա Երևան
reArmenia ակադեմիայի շրջանակներում ֆոնդհայթայթման դասընթացների անցկացում (2024-2025); Թվային ֆոնդհաթյաթման կուրսի նախագծում և իրականացում (2023)
Դիմել դասընթացի/խորհրդատվության համար
Ինչու՞ աշխատել մեզ հետ
Բացառիկ հասանելիություն
Բացառիկ կրթական/նեթվորքինգի հնարավորություն տեղական և միջազգային լավագույն մասնագետների հետ
Աջակցություն
Աջակցություն ակումբի խորհրդատուներից և ոչ առևտրային ոլորտում ֆոնդհայթայթման այլ մասնագետների մեծ համայնքից
Անհատական մոտեցում
Դասընթացներ, մենթորություն, խորհդրատվություն՝ համապատասխան ձեր կարիքներին, նպատակներին և կարողություններին