Ռազմավարական ֆոնդհայթայթման ու զարգացման ձեր գործընկերը
Մենք օգնում ենք ոչ առևտրային կառույցներին ավելի արդյունավետ ֆինանսավորում ներգրավելու և կայուն աճ ապահովելու համար՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ, գիտելիքներ և ռազմավարություններ։
Մենք նաև աջակցում ենք գործակալություններին՝ իրենց շահառու ՀԿ-ների համար արդյունավետ կարողությունների զարգացման ծրագրեր նախագծելու և կազմակերպելու հարցում։
Մեր ծառայությունները
Ֆոնդհայթայթման և ինստիտուցիոնալ զարգացման ռազմավարության մշակում
Կարիքների և կարողությունների գնահատում,
ռազմավարական ֆոնդհայթայթման ճանապարհային քարտեզ, որը ուղեկցում է ձեր թիմին՝ նվիրատուների հետ հարաբերություններ կառուցելու, կառավարման խորհրդի նպատակների համաձայնեցման և երկարաժամկետ կայունության ծրագրեր կազմելու գործընթացում։
Առաջարկների պատրաստում (Դրամաշնորհներ, կորպորատիվ գործընկերություն)
Մենք պատրաստում ենք արդյունավետ առաջարկներ, որոնք համահունչ են ձեր զարգացման նպատակներին՝ սկսած դրամաշնորհների դիմումներից մինչև կորպորատիվ գործընկերային առաջարկներ, ապահովելով պարզություն, ազդեցություն, փոխշահավետության սկզբունք և գործընկերների առաջնահերթությունների հետ համապատասխանություն։
Դասընթացներ & աշխատարաններ
Մենք անցկացնում ենք ակտիվ, գործնական դասընթացներ ֆոնդհայթայթման տարբեր թեմաների շուրջ, այդ թվում՝
Ֆոնդհայթայթման ռազմավարություն և գործիքներ,
Կորպորատիվ գործընկերություններ,
Համայնքային դրամահավաքներ (crowdfunding),
Բարերարների հետ հաղորդակցություն և հարաբերությունների կառուցում,
Սփյուռքի հետ ֆոնդահայթայթում,
Ստեղծարարությունը ֆոնդհայթայթման մեջ։
Մեր աշխատանքը 2023-2025 ընթացքում
Անցած երկու տարիների ընթացքում մեր ակումբըպատվով աջակցել է տեղական կազմակերպություններին իրենց ֆոնդահայթայթման կարողությունների զարգացման մեջ։ Գործնական ուսուցման և անհատական մենթորության միջոցով մեր փորձագետները աշխատել են բազմաթիվ նախաձեռնությունների հետ՝ երիտասարդական կազմակերպություններից մինչև կրթական հաստատություններ և փախստականների կողմից ղեկավարվող ՀԿ-ներ։
Ահա մեր համագործակցության մի քանի օրինակ՝
Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն, Իջևան
Ֆինանսական կայունության երկօրյա աշխատարան (Հունիս, 2025)
Ֆինանսական ռեսուրսների դիվերսիֆիկացիային ուղղված դասընթացների շարք (Հուվար, 2024 – հունիս, 2025)
UNHCR Armenia, Երևան
Ֆոնդհայթայթման մեկօրյա դասընթաց փախստականների հարցերով զբաղվող և փախստականների կողմից ղեկավարվող 10 ՀԿ-ների համար (Սեպտեմբեր, 2024)
Ուրբան հիմնադրամ, Երևան
Ֆոնդհայթաթման երկօրյա դասընթաց և երկամսյա անհատական խորհրդատվություն համայնքային, երիտասարդական և կրթական ՀԿ-ների համար (Ապրիլ – սեպտեմբեր, 2024)
Հայաստանի շախմատի ակադեմիա, Երևան
Ֆոնդհայթայթման ռազմավարության և տարեկան գործողությունների պլանի մշակում, խորհրդատվություն երեք դրամաշնորհային հայտերի ներկայացման հարցում (Մայիս – օգոստոս, 2024)
ռեԱրմենիա, Երևան
reArmenia ակադեմիայի շրջանակներում ֆոնդհայթայթման դասընթացների անցկացում (2024-2025); Թվային ֆոնդհաթյաթման կուրսի նախագծում և իրականացում (2023)
Դիմել դասընթացի/խորհրդատվության համար
Ինչու՞ աշխատել մեզ հետ
Բացառիկ հասանելիություն
Բացառիկ կրթական/նեթվորքինգի հնարավորություն տեղական և միջազգային լավագույն մասնագետների հետ
Աջակցություն
Աջակցություն ակումբի խորհրդատուներից և ոչ առևտրային ոլորտում ֆոնդհայթայթման այլ մասնագետների մեծ համայնքից
Անհատական մոտեցում
Դասընթացներ, մենթորություն, խորհդրատվություն՝ համապատասխան ձեր կարիքներին, նպատակներին և կարողություններին